Խորխե Վալդանո. «Ռեալի» խաղացողները ամեն մեկն իր համար է խաղում
«Ռեալի» նախկին տնօրեն Խորխե Վալդանոն անցրադարձել է այս մրցաշրջանում թիմի դժգույն մրցելույթներին:
«Թիմի պրոբլեմներից մեկը բոլորին հայտնի ինքնահաստատվելու գործոնն է: «Ռեալում» անտարբերություն չկա, շատ ֆուտբոլիստներ ցանկանում խաղերը հաղթել ինքնուրույն:
Նրանցից մեկը Իսկոն է: Նա հայտնվում է խաղադաշտի յուրաքանչյուր հատվածում, ինչը նրան դարձնում է շատ կարևոր խաղացող, սակայն հոգնածության պատճառով վերջին 20-25 րոպեն նրան չի բավարարում:
Մյուս խաղացողը՝ Ռոնալդուն է: Նա ցանկացած իրավիճակում գոլ է փնտրում է: Նա լլավ խաղաց «Ատլետիկի» հետ, սակայն ընդհանրապես չէր համագործակցում Բենզեմայի հետ: Բենզեման դաշտում չէր փնտրում Ռոնալդուին, Ռոնալդուն՝ Բենզեմային: Ըստ վիճակագրության՝ ամբողջ երկրորդ խաղակեսի ընթացքում նրանք իրար հետ գնդակ չեն խաղարկել:
Այս ամենը խիստ ազդում է թիմի խաղի վրա, որը շարունակում է հետապնդել առաջատարին, ասել է Վալդանոն: