211652_close_icon
views-count14104 դիտում article-date 14:24 05-12-2017

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

[color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color] Դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ի գիշերը, 8-ի գիշերը, 9-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 6-ի օրվա երկրորդ կեսից մինչև 7-ի օրվա երկրորդ կեսը, 8-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում, 7-ի երեկոյան ժամերին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 6-ին լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, 7-ին հանրապետության ողջ տարածքում՝ ձյան, 8-ի ցերեկը՝ թույլ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 6-7-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը 6-ի ցերեկը, 7-10-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: [img]http://st0.shamshyan.com/editor/0148002001512465996692536.jpg[/img] [color=#CC0000]Երևան քաղաքում՝[/color] Դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ի գիշերը, 8-ի գիշերը, 9-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 6-ի օրվա երկրորդ կեսից մինչև 7-ի օրվա երկրորդ կեսը, 8-ի ցերեկը սպասվում են տեղումներ, 6-ի ցերեկը՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, 7-ի գիշերը, 8-ի ցերեկը հնարավոր է ձյան տեսքով: 6-7-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:՛[img]http://st0.shamshyan.com/editor/0870385001512466006140712.jpg[/img]

Նմանատիպ նյութեր