Մաուրո Իկարդի. Իմ ինչի՞ն է պետք «Ռեալը»
«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին անդրադարձել է այն հարցին, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է իրեն ձեռք բերել:
«Այն, որ ինձ հրավիրել են Արգենտինայի հավաքական, դա պարգև է նրա համար, ինչ անում եմ «Ինտերի» կազմում:
Այժմ ամեն ինչ հրաշալի է ընթանում, և ես հույս ունեմ նույն ոգով էլ շարունակել մինչև մրցաշրջանի ավարտը, նույն հաճախականությամբ աչքի ընկնել, որպեսզի 2018թ. աշխարհի առաջնությանը Ռուսաստան գնալու հնարավորություն ունենամ:
Ինչ վերաբերում է «Ռեալի» հետաքրքրվածությանը, ապա իմ ընտանիքը ամեն ինչից գոհ է Իտալիայում: «Ինտերն» այժմ առաջատար է, ես՝ լավագույն ռմբարկուն եմ: «Ռեալն» իմ ինչի՞ն է պետք», ասել է Իկարդին:


