211652_close_icon
views-count11395 դիտում article-date 17:58 30-05-2014

« El Armenio փոթորիկը» կամ նույն ինքը` Մաուրո Գևգեոզյան

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի օրոք ազգային ընտրանու կազմում վերջապես իր նորամուտը նշեց պերուական «Ալյանսա Լիմա» ակումբի հարձակվող Մաուրո Գևգեոզյանը: Ձեզ առաջարկում ենք ծանոթանալ «կրակոտ» հարձակվողի կենսագրությանը: Մաուրո Կրեսպո Գևգեոզյանը ծնվել է 1986 թ. մայիսի 10-ին, Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում: Ուրուգվայում երկրպագուները նրան անվանում են El Armenio, (ավելի հաճախ Մաուրոյին հենց այդպես էլ անվանում են` հայ): Մաուրոն ուրախությամբ է ընդունում իր հայ լինելու փաստը և իր մականունը: Նա իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքում է Մոնտեվիդեոյի «Ֆենիքս» ակումբի հետ, որտեղ միանգամից դառնում է առաջատար, և թիմը հաստատվում է Ուրուգվայի երկրորդ դիվիզիոնի առաջին հորիզոնականում: Անցնելով երեք տարի` 20-ամյա Մաուրոն հանդես է գալիս Երևանի «Փյունիկի» կազմում, որտեղ էլ մասնակցում է միայն Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի շրջանակներում իռլանդական «Դերրի Սիթի»-ի հետ հանդիպմանը: Այնուհետև նա վերադառնում է հարազատ «Ֆենիքս» , որն այն ժամանակ հանդես էր գալիս Ուրուգվայի առաջնության երկրորդ լիգայում: 2008-2009 խաղաշրջանում նրա թիմը իրավունք է նվաճում հանդես գալ բարձրագույն դիվիզիոնում, իսկ Մաուրոն խփում է 19 գնդակ, ինչի համար տեղի երկրպագուներից և լրագրողներից ստանում է Գոլգեոզյան մականունը: Հայկական ծագումով ուրուգվայցի հարձակվողի ռմբարկուի տաղանդն աննկատ չի մնում և 2009 թվականի ամռանը պայմանագիր է ստորագրում չիլիական «Էվերթոնի» հետ: Տեղափոխվելով իր համար նոր երկիր և առաջնություն, Գևգեոզյանը խաղում է բոլորովին այլ մակարդակով: «Էվերթոնի» մարզիչը գերադասում է իր նորեկին օգտագործել ենթահարձակվողի դերում: Փորձարկումը հաջող էր, քանի որ Մաուրոն շատ հաջող ներգրավվեց նոր թիմի խաղի մեջ և կարողացավ նվաճել տեղացի երկրպագուների սրտերը: Սակայն El Armenio-ն 2011 թ. վերադառնում է իր ծննդավայր Մոնտեվիդեո և հանդես գալիս տեղի «Պենյարոլ» ակումբում, որի հետ դառնում է Ուրուգվայի 2011-2012 մրցաշրջանի չեմպիոն: Այդ մրցաշրյանում դառնում է 7 գոլի հեղինակ: Չնայած հիանալի ելույթներին, Գևգեոզյանն այդ թիմում անցկացնում է ընդամենը 1 տարի և վերադառնում «Ֆենիքս», որտեղ նորից դառնում է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: 2013 թ. հունվարին Մաուրոն տեղափոխվում է պարագվայական «Լիբերտադ» ակումբ, որտեղ էլ մասնակցում է ընդամենը 4 հանդիպման: 2013 թ.-ից մինչ այժմ հանդես է գալիս Պերուի «Ալիանզա Լիմա» ակումբում: Մասնակցել է բոլոր 15 հանդիպումներին և աչքի ընկել 7 անգամ: 2012 թ. նոյեմբերին Գևգեոզյանը Հայաստանի ազգային հավաքականից հրավեր է ստանում, սակայն անձնական պատճառներով չի կարողանում ժամանակին միանալ հավաքականին: Մաուրոն ևս մեկ անգամ հավաքական է հրավիրվում 2013 թ. փետրվարի 5-ին կայանալիք Լյուքսեմբուրգի դեմ խաղին մասնակցելու համար, սակայն չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ ՀՖՖ-ի հետ: Գևգոզյանը հետագայում պարզաբանում է. «Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայից ինքնաթիռի առաջին կարգի տոմս էի խնդրել: Չէի խնդրել արծաթ կամ այլ թանկարժեք բան: Ես երկար ժամանակ պետք է անցկացնեի ինքնաթիռում: Գալիս եմ լրիվ այլ աշխարհամասից: Թռիչքը տևում է 20 ժամ և ես ընդամենը մեկ օր էի ունենալու ուժերս վերականգնելու համար» Այդուհանդերձ Մաուրո Գևգեոզյանը իր նորամուտը նշում է Հայաստանի ազգային հավաքականի կազմում: El Armenio-ն առաջին անգամ ազգային հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ է դուրս գալիս 2014 թ. մայիսի 27-ին կայացած Հայաստան - ԱՄԷ ընկերական խաղում` երկրորդ խաղակեսում դուրս գալով փոխարինման: [b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր