Վարդան Արամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 1-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Ալան Պիյուի գլխավորած պատվիրակությանը:
Բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը` կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները։
Հաշվի առնելով ներկա ՀՀ հարկաբյուջետային քաղաքականության շրջանակներում գործող սահմանափակումները՝ կողմերը անդրադարձել են պետական-մասնավոր հատված գործընկերության ձևաչափով ծրագրերի իրականացման և ոչ սուվերեն վարկավորման հնարավորություններին:
Միաժամանակ ՎԶԵԲ-ի փոխնախագահը ներկայացրել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի նոր ղեկավարին, ով իր պարտականությունները կստանձնի 2018 թվականի հունվարից: