Կրեմլից նախազգուշացրել են. «ՌԴ նախագահական ընտրություններից հետո ոչ մի ցույց ու դատարան»
Զանգվածային լրատվամիջոցներին հայտնի է դարձել նախորդ շաբաթ Մերձմոսկվայում կայացած ՌԴ նախագահի ադմինիստրացիայի առաջին փոխնախագահ Սերգեյ Կիրիենկոյի և ՌԴ տարբեր տարածաշրջաններից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման մասին, որին ներկա է եղել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պանֆիլովան:
Այս մասին տեղեկացում է RBC-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ փակ խորհրդակցությունների ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաները տեղեկացվել են Կրեմլի ընտրաշավի ակնկալիքների մասին: Մասնավորապես, Կրեմլը հորդորել է՝ 2018 թ.-ի մարտին կայանալիք նախագահական ընտրություններից հետո խուսափել բողոքի ցույցերից և դատարաններին բողոքի դիմումներով դիմելու փորձերից:
«Տարածաշրջաններում պետք է ապահովել ընտրությունների «թափանցիկությունը», իսկ տեղի իշխանությունները պետք է հոգան, որ քաղաքացիները փողոց դուրս գալու որևէ հիմք չունենան»:
Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ վերջին նման հանդիպման ժամանակ խոսվել է «հիմնական թեկնածուի» հաղթելու անհրաժշետության մասին: