Պոլ Պոգբա. Հուսով եմ, «Սիթիի» կարևոր խաղացողները վնասվածք կստանան
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան անդրադարձել է Անգլիայի առաջնության չեմպիոնական մրցավազքում «Մանչեսթեր Սիթիից» ետ մնալու հարցին:
«Ես հավատում եմ, որ հետագայում «Սիթին» կզիջի դիրքերը: Գիտեմ, որ լավ բան չեմ ասում, սակայն հուսով եմ, որ նրանց կարևորագույն խաղացողները շուտով վնասվածքներ կստանան, ինչպես ներկա պահին տեղի է ունենում մեր թիմի հետ:
Կարծում եմ, այդ դեպքում իրավիճակը կփոխվի ու «Սիթին» ավելի թույլ կդառնա», ասել է Պոգբան:
Նշենք, որ Պոգբան «Արսենալի» հետ խաղում (3:1) հեռացվեց խաղադաշտից և բաց կթողնի ԱՊԼ-ի 16-ր տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը, որը կայանալու է դեկտեբերի 16-ին:


