211652_close_icon

«Բենեվենտոյի» դարպասապահը պատմական գոլ է խփել «Միլանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count36361 դիտում article-date 19:25 03-12-2017
Պատմական իրադարձություն է գրանցվել Իտալիայի առաջնության 15-րդ տուրի «Բենեվենտո»-«Միլան» խաղում: 1:2 հաշվով պարտվելիս, «Բենեվենտոյի» դարպասապահ Ալբերտո Բրինյոլին հանդիպման ավելացված ժամանակի 5-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը: Նախորդ 14 տուրերում «Բենեվենտոն» միայն պարտություններ էր կրել և այսպիսով, իր պատմության մեջ առաջին միավորը վաստակեց A սերիայում, քանի որ մինչ այս մրցաշրջանը թիմը երբեք բարձրագույն լիգայում հանդես չէր եկել: Ուշագրավ է, որ սա Ջենարո Գատուզոյի նորամուտն էր «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնում և միանգամից նման ֆիասկո:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր