Արտառոց դրվագ հոկեյում. Ֆինլանդիայի հավաքականի դարպասապահը գոլ է խփել Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արտառոց դրվագ է տեղի ունեցել ռուսական Առաջին ալիքի Գավաթի Ֆինլանդիա-Շվեդիա հոկեյի հանդիպման ժամանակ: Փորձելով փրկել խաղը, շվեդները դարպասապահին հանել են՝ նրա փոխարեն դաշտ մտցնելով վեցերորդ խաղացողին:
Դրանից օգտնվել է ֆիննական թիմի նորեկ, դարպասապահ Ֆրանս Տուոհիմաան, որը իր դարպասից տափօղակը նետելով, գոլ է խփել և խաղն ավարտվել է 5:1՝ հօգուտ Ֆինլանդիայի:
«Սա իմ կարիերայի առաջին գոլն է: Էլ ավելի հաճելի է, որ սա իմ առաջին հանդիպումն էր հավաքականի կազմում: Իսկական խելահեղություն է, զգացմունքների ծով: Սա այժմ իմ կարիերայի ամենակարևոր պահն է: Պետք է խոստովանել, որ բախտս բերե,ց, բայց ավելի կարևոր է, որ մենք հաղթեցինք», ասել է դարպասապահը: