211652_close_icon
views-count24196 դիտում article-date 17:00 03-12-2017

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 3-4-ը էապես չի փոխվի, 5-ի և 6-ի գիշերը կբարձարանա 4-5 աստիճանով, 6-ի ցերեկը, 7-8-ը՝ կնվազի 5-7 աստիճանով: [img]http://st0.shamshyan.com/editor/0254641001512298953135982.jpg[/img] Երևան քաղաքում դեկտեմբերի 3-5-ը, 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին, 8-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով: [img]http://st0.shamshyan.com/editor/0148485001512298944795798.jpg[/img]

Նմանատիպ նյութեր