211652_close_icon
views-count7507 դիտում article-date 09:48 03-12-2017

Բանկերը տեղաբաշխել են 47.2 մլն ԱՄՆ դոլար. ՀՀ ԿԲ

Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ գործարքները՝ USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 93,351,021 ԱՄՆ դոլար 483.31 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 99,093,707 ԱՄՆ դոլար 484.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 30,500,000 դոլարի առք և վաճառք 484.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 13,186,349 եվրո 573.27դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 18,414,440 եվրո 576.67 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,890,525,918 ՌԴ ռուբլի 8.25 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 475,669,008 ՌԴ ռուբլի 8.35 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Նոյեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 48.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 47.2 մլն ԱՄՆ դոլար: [b] ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր