211652_close_icon
views-count3016 դիտում article-date 09:35 02-12-2017

ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին ժամը [b]09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: [/b] Դեկտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով: Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ, Սևան, Ճամբարակ քաղաքների և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b]Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:[/b]

Նմանատիպ նյութեր