Փհենյանը մեկ պայմանով Վաշինգտոնի հետ կնստի բանակցային սեղանի շուրջ
Փհենյանը պատրաստ է Կորեական թերակղզու ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակին լուծում տալու համար նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այդ մասին Interfax-ին հայտնել է Վիտալի Պաշինը, ով այսօր Հյս. Կորեա կատարած ռուսական պատվիրակության մեջ է եղել։
Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ընը բանակցություններ կսկսի, եթե ամերիկյան իշխանությունները հյուսիսկորեական պետությունը ճանաչեն որպես միջուկային գերտերություն։
«Նրանք գտնում են, որ հասել են իրենց նպատակին՝ իրենք դարձել են միջուկային գերտերություն»,-ասել է դիվանագետը և հավելել, որ հյուսիսկորեացիների կարծիքով՝ իրենց իսկ վարած քաղաքականությունը թույլ է տվել ապահովել սեփական երկրի անվտանգությունը։