211652_close_icon

Արցախում տեղի է ունեցել ՏԻՄ բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն

views-count9250 դիտում article-date 21:27 01-12-2017
ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված տեղական ինքնակառավարման մարմինների՝ Սահմանադրությամբ նախատեսված բարեփոխումների իրականացման հետ կապված հարցերին: Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ: Բակո Սահակյանն ընդգծել է, որ արդյունավետորեն գործող տեղական ինքնակառավարման մարմինները ժողովրդավարական համակարգի կարեւորագույն բաղադրամասերից են, ինչը պահանջում է պատասխանատվության բարձր մակարդակ եւ համակարգված աշխատանքների կատարում այդ ինստիտուտի կայացման ու զարգացման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր