1107 դիտում
16:24 09-06-2015
Արցախում տեղի է ունեցել զորակոչին նվիրված խորհրդակցություն
Հունիսի 9-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2014թ. ձմեռային զորակոչի արդյունքների ամփոփմանը և ընթացիկ տարվա ամառային զորակոչի խնդիրների քննարկմանը: Խորհրդակցությանը ներկա էին ՊԲ բարձրաստիճան սպայակազմը, ԼՂՀ կառավարության անդամներ, ուժային կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ:
Խորհրդակցությունը բացել և ներածական խոսքով հանդես է եկել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Նախարարի ներածական խոսքին հաջորդել է հանրապետության գլխավոր զինկոմի զեկույցը, որում մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել 2014թ. ձմեռային զորակոչի արդյունքները, շեշտվել արձանագրված ձեռքբերումներն ու թերացումները, իսկ այնուհետև ներկայացվել է ամառային զորակոչի նախապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքների համալիրը: Հանրապետության զինկոմը ներկաներին հավաստիացրել է, որ ամառային զորակոչի նախապատրաստական գործընթացների լիարժեք կատարման արդյունքում` այսօր առկա են բոլոր նախապայմանները զինված ուժերի հերթական համալրումը իրականացնելու համար:
Նախորդ և սպասվող զորակոչին վերաբերող հարցերի շրջանակն էր ընդգրկում նաև ՊԲ կազմզորահավաքային բաժնի պետի զեկույցը: Բավարար գնահատելով ձմեռային զորակոչի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները` ելույթ ունեցողը խորհրդակցության մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել նաև զորամասերում և ստորաբաժանումներում` նոր համալրման ընդունման ուղղությամբ իրականացված ու իրականացվող նախապատրաստական գործընթացների ընդհանուր վիճակը:
Զեկույցներից և ելույթներից հետո հրապարակվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի "2014թ. ձմեռային զորակոչի արդյունքների մասին" հրամանը, համաձայն որի ձմեռային զորակոչի նախապատրաստման և կազմակերպման ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողներ ու քաղաքացիական գերատեսչությունների աշխատակիցներ արժանացել են շնորհակալության, պարգևատրվել պատվոգրերով և հուշանվերներով:
Խորհրդակցությունն ավարտվել է բանակի հրամանատարի ամփոփիչ խոսքով: Օրակարգային հարցերի շուրջ իր նկատառումները ներկայացնելով խորհրդակցության մասնակիցներին՝ հանրապետության պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ ներկաների ուշադրությունը հրավիրել է նախատեսվող գործընթացների ճիշտ ու անթերի կազմակերպման վրա և դրանց կատարման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ:
[b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1651 դիտում
13:55 28-11-2015
Արցախում զորակոչին նվիրված խորհրդակցություն է անցկացվել
19252 դիտում
17:03 21-01-2019
Ստեփանավանում տեղի է ունեցել տարվա առաջին զորակոչին նվիրված միջոցառումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5901 դիտում
14:07 09-01-2016
Հանդիսավոր միջոցառում ԼՂՀ բանակի կենտրոնական հավաքակետում՝ նվիրված 2016թ. զորակոչին
Այս բաժնից
1360 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1006 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1318 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը