211652_close_icon
views-count6691 դիտում article-date 11:50 01-12-2017

BBC-ն ԱԱ-2018-ի անոնսում Ղրիմը նշել է որպես Ռուսաստանի տարածք

Բրիտանական BBC-ն տեսանյութ է հրապարակել՝ 2018թ. աշխարհի առաջնության ռուսական քաղաքների մասին: Կարճատև այդ տեսանյութում Ղրիմը պատկերված է եղել որպես Ռուսաստանի տարածք: Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Գոֆը մեկնաբանել է այդ դրվագը. «Ենթադրում եմ, որ դա անշառ սխալ է, որը, վստահ եմ, BBC-ն կուղղի: Ղրիմը՝ դա Ուկրաինան է», նշել է դեսպանը: . BBC-ն իր կայքից արդեն ջնջել է այդ նյութը: Նշենք, որ Ղրիմը Ռուսաստանի տարածքում ընդգրկվեց 2014թ. մարտին՝ հանրաքվեից հետո:

Նմանատիպ նյութեր