211652_close_icon

Գերմանիան սահմանափակում է Հյուսիսային Կորեայի հետ իր դիվանագիտական հարաբերությունները

views-count5263 դիտում article-date 23:42 30-11-2017
Գերմանիայի իշխանությունները որոշել են սահմանափակել դիվանագիտական հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ այն բանից հետո, երբ հյուսիսկորեական պետությունը, հերթական անգամ անտեսելով միջազգային հորդորները, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկում անցկացրեց։ DPA գործակալությունը, հղում անելով Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելին, նշում է, որ նախարարը հետ կանչի Փհենյանից գերմանացի դիվանագետներից մեկին։ «Սակայն նա դեսպանը չի լինի»,-մեջբերում է նախարարի խոսքը գործակալությունը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին հյուսիսկորեացիների արձակած «Խվասոն-15» հրթիռն ընկել էր Ճապոնիայի տնտեսական գոտում։

Նմանատիպ նյութեր