«Թուրքական ավիաուղիներ»-ը մտադիր է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան
«Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը նախատեսում է ուղիղ թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան։ Այդ մասին թուրքական Anadolu գործակալությանը հայտնել է ավիաընկերության գործադիր կոմիտեի տնօրենների խորհրդի նախագահ Իլքեր Այջինը։
Նշենք, որ 2017 թվականին թուրքական «Պեգասուս» ընկերությունը հայտարարել էր հունիսի 1-ից դեպի Հայաստան շաբաթական 3 անգամ չվերթներ կատարելու մասին իր ծրագրերի մասին։
Ավելի ուշ, սակայն, ընկերությունը Հայաստանի պետական քաղավիացիային հայտնել էր, թե տեխնիկական խնդիրների պատճառով անորոշ ժամանակով հետաձգում է իր ծրագրերը։