ՊԵԿ-ը կօգտվի հարկադիր գանձման այլ հնարավորություններից
Կառավարությունն այսօր ընդունել է «ՀՀ պետբյուջեի նկատմամբ դրամային պարտավորությունների մասով պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին» որոշում:
Որոշման նպատակն է ընդլայնել սնանկության հիմքեր ունեցող տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական առողջացման հնարավորությունները:
Մասնավորապես առաջարկում է սահմանել այն դեպքերը երբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն պետք է ձեռնպահ մնա հարկային պարտավորություններ ունեցող պարտապաններին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց և հարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով պետք է օգտվի միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկադիր գանձման այլ հնարավորություններից: