Կա հանրային բացասական ընկալում՝ հաշվի առնելով տնտեսական զարգացումը. Դավիթ Հարությունյան
Կառավարության նիստից հետո Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարի ձեռքբերումներին:
Նախարարը թվարկեց կոռուպցիայի դեմ պայքարում իրականցված միջոցառումներն ու քայլերը, որոնք չեն կարող չտալ իրենց արդյունքը:
«Մենք ուենք երկու գործիք՝ մեկը եթե հայտնաբերվեց կոռուպցիոն հանցագործություն, ապա անձին ենթարկել քրեական պատասխանատվության: Երկրորդ, քանի որ միշտ չէ, որ հնարավոր է ձեռքից բռնել հանցագործին, ստեղծվում են այլ գործիքներ, որոնց հետևանքներով փորձում են վերլուծել և վերհանել՝ արդյոք կա՞ մտահոգիչ փաստ, թե ոչ: Այն, որ մենք քրեականացրել ենք ապօրինի հարստացումը, փաստ է: Այն, որ որևէ հանցագործություն, որ ներկայում ձևակերպվում է, չի կարող ունենալ հետադարձ ուժ, դա էլ է փաստ: Սա ժողովրդավարական ու իրավական երկրի կարևորագույն սկզբունքն է»,- հավելեց նա:
Դավիթ Հարությունյանը փորձեց պատասխանել ամենատարաված հարցին, թե ինչպե՞ս հանրությունը վստահություն ունանա այս գործընթացի նկատմամբ, եթե մի կողմից պաշտոնյաները հարստանում են, մյուս կողմից հայտարարում, թե պայքարում են կոռուպցիայի դեմ:
«Ես հասկանում եմ, որ կա հանրային բացասական ընկալում՝ հատկապես հաշվի առնելով տնտեսական զարգացումը, բայց չեմ կարող միանշանակ համաձայնվել, որ եթե ինչ-որ պաշտոնյայի զավակ զբաղվում է բիզնեսով և հաջողակ բիզնեսմեն է, ապա մենք այնմիջապես այստեղից պետք է անենք հեռուն գնացող հետևություններ»,- ասաց նախարարը: