211652_close_icon
views-count1483 դիտում article-date 10:16 06-05-2015

Գոհար Ենոքյանի հանդեպ խափանման միջոց կալանքը, այդուամենայնիվ, չի ընդունվի՝ հաշվի առնելով տարիքը և առողջական վատ վիճակը. ՀԺ

«Վաղը երեկոյան լրանում է նախօրեին ձերբակալված, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Գոհարիկ Ենոքյանի ձերբակալման 72 ժամը, երբ իրավապահ մարմինները պետք է որոշում կայացնեն նրա խափանման միջոցի վերաբերյալ: Մեր աղբյուրները հայտնում են, որ 73-ամյա Ենոքյանի հանդեպ խափանման միջոց կալանքը, այդուամենայնիվ, չի ընդունվի՝ հաշվի առնելով վերջինիս տարիքը, սեռը և առողջական վատ վիճակը, ինչպես նաև Ենոքյանին ազատ արձակելու համար 37 պատգամավորների ստորագրությունները, որոնք երեկ ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ Ենոքյանը, ով կասկածվում է Աժ պատգամավոր Կարո Կարապետյանի Յուվեցի Կարոյի սպանաթյունը նախապատրաստելու մեջ, առողջական խնդիրներ ունի, որոնք անհամատեղելի են ազատազրկման ռեժիմի հետ»,– գրում է թերթը:

Նմանատիպ նյութեր