211652_close_icon
views-count7738 դիտում article-date 11:44 30-11-2017

Սերժ Սարգսյանը դատավորներ է նշանակել

ՀՀ Նախագահը Սերժ Սարգսյան այսօր՝ նոյեմբերի 30-ին, 3 դատավոր է նշանակել: Նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով եւ հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 17-ի ԱԽ-16-Ե-10, ԱԽ-16-Ե-11 և ԱԽ-16-Ե-12 որոշումներով ներկայացված եզրակացությունները` որոշում եմ. 1. Վահե Միսակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: 2. Ալֆրեդ Վարդանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: 3. Գոռ Շահբազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»:

Նմանատիպ նյութեր