Վիգեն Սարգսյանն ազատել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի երկու տեղակալներին. Հայկազ Բաղմանյանը հեռանում է. Newsbook.am
NewsBook-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությունը որոշում է կայացրել զբաղեցրած պաշտոնից ազատել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին։ Նրա հետ միասին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը կլքի նաև Ստեփան Գալստյանը:
Եթե Հայկազ Բաղմանյանի դեպքում ամեն ինչ կարծես թե սպասելի ու բնական էր, ապա Ստեփան Գալստյանի պարագան փոքր ինչ այլ է: Վերջինս համակարգի հնաբնակներից է և բավականին լուրջ անուն ու հեղինակություն ունի: Ի տարբերություն Հայկազ Բաղմանյանի՝ նրա անունը երբեք չի շրջանառվել բիզնես կամ կրիմինալ պատմությունների շրջանակներում: Նրան պատկանող դղյակների ու բիզնեսների մասին որևէ տեղեկություն չկա, ճիշտ հակառակը՝ ասում են, որ Գալստյանն իր գործի գիտակն էր ու համակարգը լավ իմացողներից մեկը:
Մանրամասներն՝ [url=http://newsbook.am/?p=114543&l=am]այստեղ[/url]