10308 դիտում
22:23 29-11-2017
Կայացավ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը, քննարկվել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 28-ին, տեղի ունեցավ Արևելյան գործընկերության (ԱԼԳ) քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը։
«ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը շնորհավորանքների առիթ է։ Եվ այժմ մենք մտածում ենք այն մասին, թե ինչպես անել այնպես, որ Հայաստանի շարքային քաղաքացիները զգան, որ նոր բան է տեղի ունենում»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։
Նա նաև նշեց, որ ԵՄ-Հայաստան կամուրջն ամրապնդելու հարցում մեծ է քաղաքացիական հասարակության անդամների դերը․ «Պետք է ՔՀԿ-ներն ընկերական ճնշում գործադրեն, մշտադիտարկեն համաձայնագրի իրականացման գործընթացը, որպեսզի համագործակցությունն իսկապես տեղի ունենա»,- նշեց դեսպանը։
Նշենք, որ համաժողովը կազմակերպվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։
Ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը համաժողովին ներկայացրեց ծրագրի նպատակներն ու մինչ այժմ կատարված աշխատանքները։
«Ծրագիրն ունի առանձնահատուկ նպատակներ, որոնցից են ծրագրի 9 թիրախային ոլորտում խնդիրների հատկորոշումը և փաստերի հիման վրա հանրային քաղաքականությունների մշակում և իրականացում, ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիայի ցանցի կարողությունների ուժեղացում, կոալիցիաների ստեղծում և զարգացում, ինչպես նաև ծրագրի թիրախային ոլորտներում հանրային բյուջեների և քաղաքականության նկատմամբ հանրային վերահսկողության իրականացում և զարգացում, ՏԻՄ-երում և կենտրոնական պետական մարմինների հետ հանրային քաղաքականությունների մշակման բնագավառում կառուցողական և կայուն երկխոսության ստեղծում»,- ասաց Կարեն Զադոյանը։
Ծրագրի ղեկավարը նշեց նաև, որ 120 ՔՀԿ-ի համար, որոնք կընտրվեն մրցութային կարգով, կիրականացվի ուսուցում՝ փաստերի վրա հիմնված քաղաքականությունների մշակում և կառավարության հետ կայուն և կառուցողական երկխոսության իրականացում։ Դասընթացները կիրականացվեն Հայաստանում Ամերիկյան համալսարանում։
ԱԼԳ Քաղհասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրեց ֆորումի 9-րդ՝ Տալլինի համաժողովի արդյունքները․ «Կարևոր խնդիր էր ֆորումի գործունեության ներքին բարեփոխումների ռազմավարության ընդունումը։ Այս հարցերի վերջնական համաձայնությունների համար որոշակի խոչընդոտներ առաջացան և դրանց հաստատումը կամ վավերացումը ֆորումի կողմից Տալլինում հետաձգվեց»։
Նա նաև նշեց, որ փաստաթուղթը քննարկման կդրվի ազգային պլատֆորմներում, այնուհետև մինչև տարեվերջ ֆորումը կամփոփի արդյունքները։
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարևորեց կառավարություն-քաղաքացիական հասարակության հարաբերությունների մեխանիզմների մշակումը, այդ թվում կառուցողական երկխոսությունը։ Պետք է կառավարության հետ կառուցողական երկխոսության միջոցով թիրախային ոլորտներում ձևավորել աշխատանքային խմբեր, որտեղ մշտապես ներկայացված կլինեն և՛ պլատֆորմի մասնակիցները, և՛ կառավարական օղակների ներկայացուցիչներ։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամաբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը:
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
4302 դիտում
19:05 25-10-2017
Հոկտեմբերի 25-ից 27-ը Տալինում գումարվելու է ԱԼԳ երկրների Քաղաքացիական հասարակության համաժողովը
643 դիտում
18:33 22-02-2024
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի միջոցառմանը
667 դիտում
18:30 06-04-2020
Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարություն է տարածել
Այս բաժնից
676 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
565 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
775 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am