211652_close_icon
views-count12142 դիտում article-date 19:22 29-11-2017

ՍԾՏՀ ԽՎ-ում hակահայկական հռչակագիրն ընդունվեց մեծամասնության ձայներով. Tert.am

Քիչ առաջ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ազգային 12 պատվիրակություններից 9-ը կողմ են քվեարկել այն հռչակագրի ընդունմանը, որտեղ կան հակահայկական ձևակերպումներ: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2017/11/29/Gorgisyan/2552264]Tert.am[/url]-ին հայտնեց ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Tert.am-ը տեղեկացրել էր, որ ՍԾՏՀ ԽՎ 25 ամյակի առիթով մշակված հռչակագրում կա դրույթ՝ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ, որտեղ կոնֆլիկտի լուծման միջազգային 3 հիմնարար սկզբունքներից միայն տարածքային ամբողջականությունն է նշվում: Գ. Գորգիսյանն ասաց, որ հակահայկական բանաձևի ընդունմանը քվեարկել են բոլոր ազգային պատվիրակությունները, այդ թվում՝ Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Թուրքիան: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/11/29/Gorgisyan/2552264]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր