14986 դիտում
18:02 21-10-2015
Արաբկիրի ոստիկանություն է բերման ենթարկվել «Սյուն Էներգո Շին» վարչության 34-ամյա աշխատակիցը, ով ծեծի էր ենթարկել «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամին
Այսօր` հոկտեմբերի 21-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական գործողություններ, ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 34-ամյա Բակուր Սամվելի Փայտյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այսօր Երևանում Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Սամսոն Ղազարյանին ծեծի ենթարկելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով` Բ. Փայտյանը աշխատում է «Սյուն Էներգո Շին» վարչությունում` որպես վարորդ, իսկ փաստացի բնակվում է Երևանի Ավան-Առինջ թաղամասում:
Ոստիկանությունը հայտնաբերել է նաև Բ. Փայտյանի ավտոմեքենան, որով նա հեռացել էր, երբ ծեծի էր ենթարկել Ս. Ղազարյանին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12748 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ