211652_close_icon
views-count6977 դիտում article-date 08:46 29-11-2017

Տարոն Մարգարյանը գույքահարկ է սահմանելու անավարտ շինարարու­թյունների վրա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տա­րոն Մարգարյանը որոշել է վերջ դնել տարիներ ձգվող և ոչ մի կերպ չավարտվող շինարարու­թյուններին, որոնք փչացնում են քաղաքի ճարտարապետական տեսքը: Մարգարյանը որոշել է անավարտների վրա բավական մեծ գույքահարկ սահմանել, որ­պեսզի դրանց սեփականատե­րերը ավարտին հասցնեն շինա­րարությունները և շենքերը հանձնեն շահագործման, իսկ եթե դրա համար չունեն համա­պատասխան միջոցներ, վաճա­ռեն այն մարդկանց, ովքեր դրա հնարավորությունն ունեն: Առա­ջին զոհը կարող է լինել Ռուսաս­տանի հայերի միության նախա­գահ Արա Աբրահամյանը, ով եր­կու տասնամյակ է՝ ձեռք է բերել Աբովյան փողոցի վրա գտնվող և Հանրապետության հրապա­րակին հարող Կենտրոնական ունիվերմագի շենքն ու հարա­կից տարածքները, այնտեղ շինարարություն սկսել, բայց այդ­պես էլ շենքը մինչև վերջ չի կա­ռուցել և չի շահագործում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր