Կրքոտ և հմայիչ. դերասանուհի Սաթեն Ղազարյանը ներկայացել Է նոր ֆոտոշարքով
Դերասանուհի Սաթեն Ղազարյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով՝ այս անգամ համագործակցելով լուսանկարիչ Արտյոմ Հարությունյանի, դիմահարդար Արմինա Ասրյանի հետ։
Լուսանկարի հետ մեկտեղ Սաթենը նաև ներկայացել է իր նոր լոգոտիպով, որի հեղինակը լոգո-դիզայներ Դավիթ Դոխոլյանն է։
Սաթենը նոր ֆոտոշարքը առաջինը տրամադրել է [url=http://www.exklusivelife.com/2017/11/14-05.html]EXKLUSIVElife.com[/url]-ին:
«Ֆոտոշարքի հիմքում ստեղծագործական թիմի գաղափարներն են, որոնք հղկեց և օգնեց կյանքի կոչել կրեատիվ և նորարար դիզայներ Arman Ter- Tadevosianը։ Ի դեպ, նա հայտնի դիզայներ է, քչերին ծանոթ և շատերին անհայտ Հայաստանում»-ասել է դերասանուհին։
Լուսանկարներն ամբողջությամբ դիտեք EXKLUSIVElife.com-ում։