Յուրա Մովսիսյանն ու Օզբիլիզը կարող են Ղազախստան տեղափոխվել
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կարիերան կարող է շարունակել Ղազախստանում:
Հնարավոր է, որ տրանսֆերն իրականացվի արդեն այս ձմռանը: Ղազախստանի առաջնությունն անցկացվում է «գարուն-աշուն» համակարգով:
Ներկայումս 30-ամյա հայ ֆուտբոլիստը հանդես է գալիս MLS-ի «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբում: 2017-ի մրցաշրջանում Մովսիսյանը 28 խաղում դարձել էր 7 գոլի հեղինակ:
Նշվում է, որ Ղազախստան կարող է տեղափոխվել նաև Արազ Օզբիլիզը, որը այդպես էլ խաղային պրակտիկա չստացավ թուրքական «Բեշիքթաշում»:


