211652_close_icon
views-count22117 դիտում article-date 13:10 28-11-2017

Նոր պայմանագրով Մեսին դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող խաղացողը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, որը նախորդ շաբաթ ակումբի հետ երկարաձգեց պայմանագիրը, դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Ըստ պայմանագրի, 30-ամյա արգենտինացին տարեկան կվաստակի 30 մլն եվրո, իսկ պարգևավճարների հետ միասին՝ 43 միլիոն: Բաց այդ, Մեսին պայմանագիրը կնքելու համար միանվագ պարգևավճար է ստացել՝ մոտ 50 միլիոն եվրո: Նախկինում աշխարհի ամենաբարձր վարձատրվող խաղացողը Կարլոս Տևեսն էր, որը «Շանհայ Շենհուայում» ստանում է տարեկան 38 միլիոն եվրո: Այնուհետև գալիս են Նեյմարը (ՊՍԺ, 36 մլն), Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ», 21 մլն, պարգևավճարներով՝ 34) և Օսկարը («Շանհայ Տելայս», 24 մլն):

Նմանատիպ նյութեր