211652_close_icon
views-count2695 դիտում article-date 20:57 11-06-2019

Մեսին գլխավորել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին գլխավորել է Forbes ամսագրի վարկածով աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշը՝ շրջանցելով նախորդ տարվա առաջատարին.ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեյզերին: Մեսին առաջին տեղում է տարեկան 127 մլն դոլար եկամուտով, որից 92-ը նա ստացել է ակումբի հետ պայմանագրով, ևս 35-ը՝ գովազդի շնորհիվ: Առաջին եռյակում ևս երկու ֆուտբոլիստ են. «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 100 մլն և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը՝ 105 մլն: Նախկինում Forbes-ի վարկանիշը միայն մեկ անգամ է ֆուտբոլիստ գլխավորել. 2017-ին առաջատարը եղել է Ռոնալդուն: Իսկ առաջին տեղերի քանակով իրեն հավասարը չունի ամերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսը՝ 12 անգամ: Այս վարկանիշի առաջին տասնյակում ընդգկրվել են նաև բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսը՝ 94 մլն, թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը՝ 93,4 մլն, ամերիկյան ֆուտբոլի խաղացողներ Ռասել Ուիլսոնը՝ 89,5 մլն և Ահարոն Ռոջերսը՝ 89,3 մլն, բասկետոլիստներ Լեբրոն Ջեյմսը՝ 89 մլն, Ստեփան Քարին՝ 79,8 մլն և Քևին Դյուրանտը՝ 65,4 մլն: Վարկանիշում միակ կինը թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն է՝ 29,2 մլն և 63-րդ տեղը:

Նմանատիպ նյութեր