211652_close_icon
views-count3445 դիտում article-date 09:06 28-11-2017

ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան. տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ը, դեկտեմբերի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում և Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորայք-Սարավան հատվածի 3-րդ կմ-ին առկա է մերկասառույց: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների, իսկ բեռնատարների համար՝ փակ:

Նմանատիպ նյութեր