ԱՄԷ-ում իշխանությունները միանգամից 600 բանտարկյալների են ազատ արձակել
Արաբական Միացյալ Էմիրություններում Ազգային տոնին ընդառաջ համաներում է շնորհվել 600 բանտարկյալի։ Այդ մասին հայտնում է Khaleej Times-ը։
Որոշումը կայացրել է Էմիրությունների վարչապետ և փոխնախագահ, Դուբայի շեյխ Մոհամադ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը։
Դեկտեմբերի 2-ին այդ երկրում նշվում է 6 էմիրությունների միավորման 46-ամյակը։ Նախկինում դրանք գտնվել են բրիտանական պրոտեկտորատի ենթակայության տակ։ Միավորման մասին պայմանագիրը ստորագրվել է 1971 թվականի դեկտեմբերի 2-ին, իսկ հաջորդ տարի դրանց միացավ 7-րդ էմիրությունը՝ Ռաս-էլ-Հայման։