211652_close_icon
views-count6660 դիտում article-date 16:52 27-11-2017

Ծանրամարտի 2018 թ. աշխարհի առաջնության մրցավայրը փոխվել է

Ծանրամարտի մեծահասակների 2018 թ. աշխարհի առաջնության մրցավայրը փոխվել է: Լիմայի փոխարեն տարվա կարևորագույն մրցաշարը կընդունի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադը: Այս մասին տեղեկացնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF): IWF-ի գործադիր կոմիտեն միաձայն ընդունել է Թուրքմենստանի առաջարկը, քանի որ Պերուն հրաժարվել էր իր մայրաքաղաքում անցկացնել աշխարհի առաջնությունը: Աշխաբադն ԱԱ-ն կընդունի հաջորդ տարի նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ը: Այս տարվա աշխարհի առաջնությունը կմեկնարկի վաղը, ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում:

Նմանատիպ նյութեր