211652_close_icon
views-count3225 դիտում article-date 18:40 23-11-2018

Նախագահը պարգևատրել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպման գործում նշանակալի ներդում ունեցած դիվանագետներին և Ծանրամարտի աշխարհի առաջնության մեդալակիրներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փառահեղ հաղթանակի և Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու համար ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաև Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փայլուն մրցելույթի համար Երախտագիտու­թյան մեդալով պարգևատրել է ծանրորդ Գոռ Մինասյանը: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դրսևորած բարձր պատաս­խա­նատվության և նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայու­թյունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրել է՝ Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանին, ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանին և ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանին: Նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն: Նախագահ Սարգսյանը, շնորհավորելով դիվանագետներին ու մարզիկներին, նշել է. «Այդ հաղթանակները միջազգային հաղթանակներ են՝ մեկը սպորտի, մյուսը՝ դիվանագիտության ոլորտում: Եվ, իհարկե, երկու դեպքում էլ մեր երկիրը փայլուն ձևով է ներկայացել: Մաղթում եմ, որ սա լինի ոչ թե վերջինը, այլ այսպիսիք բազմաթիվ լինեն»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր