211652_close_icon
views-count10668 դիտում article-date 09:10 27-11-2017

Փրկարարները Mitsubishi մակնիշի ավտոմեքենան մոտեցրել են գազալցակայանին

Նոյեմբերի 27-ին, ժամը 02:18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի օղակաձև խաչմերուկում առկա է ավտոմեքենա, որում վերջացել է վառելիքը և այն մոտակա գազալցակայան մոտեցնելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները Mitsubishi IO մակնիշի 35 MR 994 պետհամարանիշով ավտոմեքենան մոտեցրել են (մոտ 1 կմ) Աբովյան-Արզնի խճուղու 1-ին կմ-ին գտնվող գազալցակայանին:

Նմանատիպ նյութեր