Տոմեր Հեմեդ. Շնորհակալություն, Զլաթան
«Բրայթոնի» հարձակվող Տոմեր Հեմեդը չի թաքցրել իր ուրախությունը, որ ԱՊԼ-ի 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից հետո (0:1) կարողացել է խաղաշապիկներով փոխանակվել մրցակցի շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի հետ:
«Դուք չեք Զլաթանի հետ փոխանակվում մարզաշապիկներով: Զլաթանի մարզաշապիկն է փոխանակվում ձեր հետ: Շնորհակալություն, լեգենդ», գրել է Հեմեդն ու իր ինստագրամում տեղադրել Իբրահիմովիչի մարզաշապիկի լուսանկարը:


