«Ռեալը» պատրաստ է 200 մլն եվրո ծախսել նոր հարձակվողի համար
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է մոտ ժամանակներս ուժեղացնել թիմի հարձակման գիծը:
Ակումբի ղեկավարությունը մոտ 200 մլն եվրո է հատկացրել նոր հարձակվող ձեռք բերելու համար: Քիչ հավանական է, որ «Ռեալին» կհաջողվի ձմռանը անհրաժեշտ հարձակվող գտնել, ավելի հավանական է, որ գործարքը կիրականացվի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Սակայն մադրիդյան ակումբը կարող է փորձել ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին արդեն հունվարին: Նման տարբերակի առավելությունն այն է, որ Իկարդին չի խաղացել Չեմպիոնների լիգայում և կարող է տեղափոխության դեպքում «Ռեալի» կազմում հանդես գալ արդեն փլեյ-օֆֆ փուլում: