Տրանսֆերների համար «Բարսելոնա»-ն պատրաստ է 120 մլն եվրո ծախսել
«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Բարտոմեուն թիմի համար նոր խաղացողներ ձեռք բերելու համար պատրաստ է տրամադրել 120 մլն եվրո, հայտնում է Goal.com-ը:
«Յուրաքանչյուր տարի մենք աշխատում ենք մոտ 120 մլն եվրո, որը անհրաժեշտության դեպքում կարող ենք ներդնել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար»,-ասել է Բարտոմեուն:
Որոշ տեղեկությունների համաձայն` «Բարսելոնա»-ն ցանկանում է ձեռք բերել Մարկ-Անդրե տեր Շտեգենին («Բորուսիա» Մ), Դավիդ Լուիսին («Չելսի») և Յան Վերտոնգենին («Տոտենհեմ»):