Իրանը վերջին 8 ամիսներին Հայաստանին մատակարարել է 25 մլն խմ բնական գազ
Հայաստանի հետ էլէներգիայի դիմաց գազի մատակարարման մասին համատեղ նախագծի շրջանակներում Իրանը ընթացիկ իրանական տարվա (2017թ-ի մարտի 21) առաջին 8 ամիսներին Հայաստանին մատակարարել է 25 մլն խմ գազ։
Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ազգային գազատրանսպորտային ընկերության գլխավոր տնօրեն Սայիդ Թավաքոլիին։
Վերջինի խոսքով՝ Իրան-Հայաստան գազատարով ներկա պահին ամեն օր Հայաստան է հասցվում 1 մլն խմ բնական գազ։ Եվ չնայած գազատարը նախատեսված է տարեկան 2.3 մլրդ խմ գազի համար, ընդհանուր հաշվով վերջին իրանական 1 տարում Հայաստանին մատակարարվել է 365 մլն խմ գազ։