Իրանը մտադիր է գազ մատակարարել Եվրոպա՝ առանց Ռուսաստանի հետ մրցակցության մեջ մտնելու
Իրանի արդյունաբերության նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթզադեն հայտարարել է, մոր Իրանը մտադիր է Եվրոպային գազ մատակարարել, սակայն դա անելու է այնպես, որպեսզի Ռուսաստանի հետ մրցակցություն չստեղծի:
Իրանցի նախարարը նշել է, որ եվրոպացիներն ավելի ու ավելի շատ են գազ սպառում, և Իրանը պատրաստվում է շուկայում իր տեղը զբաղեցնել: Նրա խոսքով՝ Իրանը ունի աշխարհում գազի ամենամեծ պաշարը: Ներկա պահին կառուցվում է խոշոր գազատար, որի միջոցով իրանական գազը կհասցվի Թուրքիա, այնտեղից էլ՝ Եվրոպա: