66492 դիտում
13:18 26-11-2017
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. ճանապարհային ոստիկանները ծառայության ընթացքում Daewoo մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մրգաշատ գյուղի խաչմերուկում Daewoo մակնիշի 226 ԼP 61 համարանիշի ավտոմեքենայի մեջ՝ ղեկի առջև, տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանում Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արմավիրի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր է ժամանել նաև Արմավիրի մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանը։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Հայկ Մնացականյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ժամանել էր նաև դատական բժիշկը, ով, զննելով դին, նախնական եզրակացությամբ հայտնել է, որ վարորդը՝ Արմավիրի մարզի բնակիչ, 57-ամյա Համլետ Խ.-ն հանկարծամահ է եղել։
Նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+