7282 դիտում
09:30 20-05-2022
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Daewoo մակնիշի ավտոմեքենայում, այն դարձել է ոչ շահագործելի, ժամանել են հրշեջ փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգոլի փողոցի թիվ 1 շենքի մոտ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Տեղում տարքծքը սահմանքզատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Նորայր Խալաթյանն ու պարեկ Գոռ Պետրոսյանը։
Հրշեջ-փրկարարները մարել են կայանված վիճակում գտնվող, Երևանի բնակիչ՝ 37-ամյա Հայկ Սեխպեյանին պատկանող Daewoo մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, ավտոմեքենան էլ ամբողջովին դարձել է ոչ շահագործելի։ Մասամբ ջերմահարվել է նաև կայանված Opel Vectra մակնիշի ավտոմեքենան։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)