Հանրապետությունում առաջիկա օրերին կտիրի արևային եղանակ, նոյեմբերի 30-ից տեղումներ կսկսվեն. Գագիկ Սուրենյան
Առաջիկա օրերին Հայաստանը կգտնվի անտիցիկլոնային դաշտի ազդեցության գոտում. կլինի տաք և արևային եղանակ։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նոյեմբերի 27-ից օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կբարձրանա, իսկ նոյեմբերի 30-ից կսկսվեն տեղումները. լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, հովտային շրջաններում՝ անձրևի։
Ինչ վերաբերում է Բարենցի ծովից հանրաետության տարածք ներթափանցած արկտիկական օդային հոսանքներին, ապա դրանք այլևս հանրապետության տարածքում չեն։