23868 դիտում
11:46 26-11-2017
Գեղարքունիքի մարզում 43-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է հաստաբուն ծառին. 8-րդ դասարանի աշակերտն ու քոլեջի ուսանողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 25-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 16։50-ի սահմաններում Աստղաձոր գյուղի բնակիչ՝ 43-ամյա Տիգրան Սահակյանը իր վարած Vօlkswagen Passat մակնիշի 33 TL 721 համարանիշի ավտոմեքենայով Աստղաձոր գյուղի Ազատամարտիկների փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ՝ 13-ամյա Գագիկ Նիկողոսյանը և վարորդի համագյուղացի՝ 16-ամյա Տարոն Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի համանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Գ. Նիկողոսյանը սովորում է Արշալույս գյուղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում, իսկ Տարոն Սահակյանը՝ Մարտունու պետական քոլեջի 2-րդ կուրսում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
106749 դիտում
20:57 16-09-2017
Արտակարգ դեպք Արտաշատում. Քոլեջի 15-ամյա ուսանողը դանակահարել է քոլեջի 16 և 18-ամյա ուսանողների
Այս բաժնից
15529 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35780 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց