211652_close_icon
views-count43016 դիտում article-date 13:07 25-11-2017

Երևանում «Հրաժեշտ աշնանը» օպերացիան ղեկավարել է Երևանի Ճանապարհային Ոստիկանության պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Երևանի Ճանապարհային Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 տրանսպորտային միջոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ 27 վարորդ ավտոմեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում: Ճանապարհային Ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ, հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երևեկության կանոնները և ոչ սթափ վիճակում չվարեն ավտոմեքենան, հակառակ դեպքում՝ օրինախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ: Երեկ՝ նոյեմբերի 24-ին, Երևանի ՃՈ-ի կողմից կատարված օպերացիան ղեկավարել է Երևանի ՃՈ պետ, Ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանը: Օպերացիայի անունն էլ եղել է «Հրաժեշտ աշնանը»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր