Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները
Նոյեմբերի 24-25-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Արմավիրի մարզի Էջմիածին, Կոտայքի մարզի Չարենցավան և Շիրակի մարզի Մարալիկ քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: