Աշտարակի քաղաքապետարանը 20 նստարան է ձեռք բերել՝ յուրաքանչյուրն 156 հազար դրամով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աշտարակի երիտասարդ քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը որդեգրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործելաոճը: Նա ևս չի դադարում պետական միջոցները ծախսել՝ օրինակ՝ գերթանկարժեք նստարաններ ձերք բերելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոյեմբերի 2-ին քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հետ և «Աշտարակ» թուջե ձուլվածքով 20 հատ նստարան է ձեռք բերել, որից յուրաքանչյուրն արժի 156 հազար դրամ:
Քաղաքապետարանը գերթանկարժեք նստարանների համար քաղաքային բյուջեից ծախսել է 3 մլն 120 հազար դրամ: «Ժողովուրդ»-ը բազմիցս գրել է, որ «Նիկոլ Դուման» ԱԿ-ն իշխանության մաս կազմող ՀՅԴ-ինն է. հիմնադիրներն են Կառլեն Գևորգյանը, Վարդան Վարդանյանը և Արսեն Հայրապետյանը: Կ. Գևորգյանը ՀՀ քաղաքաշինության նախկին փոխնախարարն է, ԱԺ նախորդ ընտրություններում թիվ 12 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՅԴ անդամ: Իսկ ընկերության հիմնադիրներից Վ. Վարդանյանը քաղաքաշինության նախկին նախարարն է, ում պաշտոնավարման տարիներին էլ հենց աշխատել է Կ. Գևորգյանը: Հիշեցնենք, որ քաղաքապետարանը այս օգոստոսին էլ 25 հատ թուջե ձուլվածքով նստարան էր գնել. 1 հատի արժեքը կազմում է 160 000 դրամ: Միայն 25 հատ նստարանի համար քաղաքային բյուջեից ծախսվել է 4 մլն դրամ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]