6879 դիտում
16:24 24-11-2017
ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լևոն Արոնյանը պահպանում է միանձնյա առաջատարի դիրքը
Պալմա դե Մալյորկայում ավարտին է մոտենումՖԻԴԵ-ի «Գրան Պրի» խաղարկության եզրափակիչ փուլը: Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Լևոն Արոնյանը վաստակել է 4.5 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը:
8 շախմատիստ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Դին Լիժենը, Պյոտր Սվիդլերը, Պենտալա Հարիկրիշնան, Դմիտրի Յակովենկոն, Եվգենի Տոմաշևսկին և Ռիչարդ Ռապորտը վաստակել են 4-ական միավոր և կիսում են 2-9-րդ հորիզոնականները:
Այսօր կայանալիք 8-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Եվգենի Տոմաշևսկին:
Խաղային օրերն են նոյեմբերի 16–20–ը և 22-25–ը: Նոյեմբերի 21-ը հանգստյան օր է: Պարտիաների մեկնարկը Երևանի ժամանակով 17:00-ին:
«Գրան պրի»ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:
3 փուլից հետո ընդհանուր հաշվարկը գլխավորում է 340 միավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը, 336,4 միավորով Ալեքսանդր Գրիշչուը երկրորդ հորիզոնականում է: Այս շախմատիստները արդեն ավարտել են իրենց ելույթները «Գրան Պրի»-ի խաղարկությունում: Թեյմուր Ռաջաբովը (241,4) 3-րդ տեղում է, Դին Լիժենը (240)՝ 4-րդ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (211.4)՝ եզրափակում է լավագույն հնգյակը:
Այժմ հայտնի է հավակնորդների մրցաշարի 4 մասնակցի անուն՝ Լևոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին և Վլադիմիր Կրամնիկ:
Նմանատիպ նյութեր
6831 դիտում
16:08 20-11-2017
ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է աղյուսակը
6098 դիտում
13:55 21-11-2017
ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լևոն Արոնյանը շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը
8668 դիտում
21:50 15-05-2017
Դին Լիժենը միանձնյա գլխավորում է ՖԻԴԵ-ի Մոսկվայի «Գրան պրի» մրցաշարի աղյուսակը
Այս բաժնից
2305 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2968 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2479 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում