6143 դիտում
13:55 21-11-2017
ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լևոն Արոնյանը շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը
Պալմա դե Մալյորկայում կայացավ ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» խաղարկության եզրափակիչ փուլի 5-րդ տուրը: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Դին Լիժենի հետ: Տուրի մյուս բոլոր 8 պարտիաները ևս ավարտվեցին հաշտությամբ:
5-րդ տուրից հեոտ Արոնյանն իր ակտիվում ունի 3.5 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: 6 շախմատիստ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Դին Լիժենը, Պյոտր Սվիդլերը, Պենտալա Հարիկրիշնան և Դմիտրի Յակովենկոն, վաստակել են 3-ական միավոր և կիսում են 2-7-րդ հորիզոնականները:
Այսօր մրցաշարում հանգստյան օր է: Վաղը կայանալիք 6-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Պյոտր Սվիդլերը:
Խաղային օրերն են նոյեմբերի 16–20–ը և 22-25–ը: Պարտիաների մեկնարկը Երևանի ժամանակով 17:00-ին:
«Գրան պրի»ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:
3 փուլից հետո ընդհանուր հաշվարկը գլխավորում է 340 միավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը, 336,4 միավորով Ալեքսանդր Գրիշչուը երկրորդ հորիզոնականում է: Այս շախմատիստները արդեն ավարտել են իրենց ելույթները «Գրան Պրի»-ի խաղարկությունում: Թեյմուր Ռաջաբովը (241,4) 3-րդ տեղում է, Դին Լիժենը (240)՝ 4-րդ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (211.4)՝ եզրափակում է լավագույն հնգյակը:
Այժմ հայտնի է հավակնորդների մրցաշարի 4 մասնակցի անուն՝ Լևոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին և Վլադիմիր Կրամնիկ:
Նմանատիպ նյութեր
6867 դիտում
16:08 20-11-2017
ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է աղյուսակը
6945 դիտում
16:24 24-11-2017
ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լևոն Արոնյանը պահպանում է միանձնյա առաջատարի դիրքը
8698 դիտում
21:50 15-05-2017
Դին Լիժենը միանձնյա գլխավորում է ՖԻԴԵ-ի Մոսկվայի «Գրան պրի» մրցաշարի աղյուսակը
Այս բաժնից
3223 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3037 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»
3487 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները